Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ

Կրթական գործիչ

1590 - 1646

Ծնվել է Կեսարիայում (այժմ՝ Թուրքիայում): Երիտասարդ տարիներն անց է կացրել Կիպրոսի Սբ. Մակարվանքում, ապա մեկնել Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Էջմիածին: Աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երևանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել Դավիթ Անհաղթի երկերը, ծանոթացել Արիստոտելի, Պլատոնի ուսմունքներին: Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Սբ. Ամենափրկիչ վանքում (վանահայր 1620-1646թթ) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք: Հիմնել է դպրոց, գրադարան, հավաքել Հայաստանից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր: Նրա սաներից էին Հակոբ Ջուղայեցին, Ոսկան Երևանցին, Հովհաննես Ջուղայեցին և ուրիշներ: Հեղինակել է կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործեր: 1630թ. Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփա և քերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է Լվով՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու: Վերադառնալով Նոր Ջուղա՝ 1638թ. հիմնել է Իրանի առաջին տպարանը: Մահացել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանում), թաղված է Սբ. Ամենափրկիչ վանքի տաճարում: