Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԵԼՔՈՆ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Արձակագիր, հրապարակագիր

23 ապրիլ, 1859 - 20 հունիս, 1915

Մելքոն Կյուրճեան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքի Հավավ գյուղում: Փոքր հասակից տեղափոխվել է Կ.Պոլիս, սովորել Սկյուտարի ճեմարանում, ապա նույն թաղամասի Սբ. Խաչ վարժարանում, որն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Կ.Պոլսի հայկական դպրոցներում։ 1890-96թթ եղել է Կեդրոնական վարժարանի հայոց լեզվի ու գրականության դասատու, աշակերտներին գաղտնի դասավանդելով նաև հայ ժողովրդի պատմություն։ 1896թ. քաղաքական դեպքերից հետո մեկնել է Բուլղարիա, Վառնայում բաց արել Արծրունյան դպրոցը՝ ի հիշատակ Գրիգոր Արծրունու։ 1898թ. վերադարձել է Կ.Պոլիս, սակայն շուտով ձերբակալվել է և աքսորվել Կաստեմունի, որտեղ մնացել է մինչև 1908թ.՝ Օսմանյան սահմանադրությունը։ Գրական ասպարեզ է մտել 1883թ., աշխատակցելով պոլսահայ մամուլին, սակայն որպես գրող հայտնի է դարձել 1888թ., երբ Արփիար Արփիարյանի առաջարկով գրել է իր «Պանդուխտի կյանքեն» գրական ակնարկները, որոնք մաս-մաս տպգրվել են «Մասիս» շաբաթաթերթում։ Այդ տարիներին աշխատակցել է նաև «Արևելք» և «Հայրենիք» օրաթերթին։ Հետագայում, Կաստեմունիի աքսորավայրում, գրել է «Ճախճախուտքի մեջ. երկու առանցքի վրա» վեպը, որն անստորագիր սկսել է տպագրել Կ.Պոլսի «Սուրհանդակ» թերթում, սակայն, հազիվ 18 համարում լույս տեսած, գրաքննությունն իմացել է հեղինակի ով լինելը և արգելել, բռնագրավել 350 էջանոց վեպը և ոչնչացրել։ Աքսորավայրից պայքարել է նաև լեզվապայքարին՝ «Թղթակից ի Պոնտոս» ծածկանունով հոդվածներ տպագրել «Բյուզանդիոն» թերթում։ Օսմանյան սահմանադրությունից հետո շարունակել է մանկավարժական և գրական աշխատանքը։ Աշխատկցել է պոլսահայ թերթերի ու հանդեսների, նաև Թիֆլիսի «Մշակին», Զմյուռնիայի «Հայ գրականություն» հանդեսին։ Օգտագործել է Շահեն, Ավո և այլ ծածկանուններ։ Նրա «Պանդուխտի կյանքեն» ակնարկները առանձին գրքով լույս են տեսել 1931թ., Փարիզում։ Առանձին գրքով հրատարակած մյուս աշխատություններն են «Գրաբար լեզու» (դասագիրք, Կ.Պոլիս, 1913թ.) և «Մեսրոպ և Սահակ» (1913թ.)։ Հեղինակել է նաև «Պատիժը» (1892թ.), «Կյանքի մը քայքայումը» (1893թ.), «Երկու վերմակի տակ» (1895թ.), «Խանին վերին հարկը» (1909թ.), «Առանց փիլոնի քահանան» (1913թ.) և այլ պատմվածքներ: Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Օգյուստ Ռընանի «Հիսուսի կյանքը» գործը: 1910թ. Էջմիածնում մասնակցել է կաթողիկոսի ընտրություններին, որից հետո երկար հոդվածաշարով իր տպավորություններն է գրել «Արևելք» պարբերականում: Եղել է Հայոց ցեղասպանության զոհերից մեկը, ապրիլի 24-ին ձերբակալվել է, աքսորվել Անկարա ու սպանվել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար