Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ

Արձակագիր

18 օգոստոս, 1873 - 11 հունվար, 1938

Ծնվել է ՀՀ Երանոս գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): Հայտնի է եղել նաև Խանզադե անունով: 1895թ. ավարտել է Երևանի ռուսական սեմինարիան: Զբաղվել է ուսուցչությամբ Հին Նախիջևանում, Նոր Բայազետում, Երևանում: Ժամանակի հայ գյուղի հոգսերն է պատկերել «Տեր-Մաթալ և յուր զոհերը» (հ.1, 1903թ.) վեպում: 1904թ. լույս է տեսել նրա «Զաքարիա Ձագեցու օրերը» պատմավեպը, որն ընդգրկում է 9-րդ դարի անցքեր: Թուրքական բռնատիրության պայմաններում հայ ժողովրդի անապահով կյանքն է արտացոլել «Սևանա ուխտավորները» (1907թ.), «Ներսեի հիշատակին» (1907թ.) «Մեր արյունոտ անցյալից» (1907թ.) վիպակներում: Գրի է առել (1903թ.) «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկը («Սասնա ծռեր», հ.2, 1951թ., Դավիթ և Մհեր): Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում, 1955թ. (հետմահու) արդարացվել։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար