ԹՈՎՄԱՍ ԿԵՏԻԿՅԱՆ

Բանասեր, թարգմանիչ

13 սեպտեմբեր, 1876 - 13 մայիս, 1915

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խոտորջուրի գավառի Կրման գյուղում: 1893թ-ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, 1895թ. դարձել միաբանության անդամ: 1901-06թթ խմբագրել է «Հանդես ամսօրյա»-ն: Ուսուցիչ է եղել Կ.Պոլսի և Կարինի Մխիթարյան վարժարաններում: Հոդվածներ է տպագրել «Հանդես ամսօրյա»-ում («Պարսից աշխարհը ըստ Մտոյն Մովսիսի Խորենացվո Աշխարհագրութեան», 1902թ., «Ծաղկեփունջ», 1904թ., և այլն): Կատարել է թարգմանություններ գերմաներենից (Հ.Մարկվարտ, «Հայ բդեաշխք», 1903թ., Հ.Պետերսոն, «Հայերեն և դրացի լեզուները», 1907թ.): Մահացել է Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար