Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Հրապարակախոս

21 մայիս, 1878 - 31 հունվար, 1931

Ծնվել է Իրանի Վողան գյուղում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան և Մոսկվայի Լազարյան ճեմարաններում: Դասախոսություններ է լսել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Տիրապետել է ութ լեզվի: Ուսանողական տարիներին ուսումնասիրել է Մարքսի, Էնգելսի և Լենինի աշխատությունները: 1905թ. վերադարձել է Իրան, որտեղ ակտիվորեն տարածել է մարքս-լենինյան գաղափարները: Հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել հայ բոլշևիկյան մամուլում: 1914թ. տեղափոխվել է Բաքու: 1918թ. խմբագրել է Բաքվի կոմունայի «Տեղեկատու»-ն: 1918թ. հուլիսից աշխատել է Իրանում՝ սովետական դեսպանատանը, որպես խորհրդական և առաջին քարտուղար: 1918թ. աշնանը դեսպանատան վրա կատարված հարձակման ժամանակ ձերբակալվել է և ավելի քան 2 տարի մնացել գերության մեջ: 1921թ., սովետական կառավարության միջամտությամբ, վերադարձել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է Վ.Լենինը: 1921-23թթ աշխատել է Մոսկվայում և Ուկրաինայում: 1923-31թթ եղել է Լենինականի զավգործկոմի ժողկրթբաժվարը: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար