Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ԿՈՒԶԻԿՅԱՆ

Պետական գործիչ, լրագրող

17 օգոստոս, 1878 - 26 ապրիլ, 1915

Գար Կոզիկեան, Եսալեմ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի վիլայեթի Բալու գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Չարսանճագում և Խարբերդում: 1896թ. տեղափոխվել է Անդրկովկաս, աշխատել գործարաններում, մտել հնչակյան կուսակցության մեջ: 1898թ. մասնակցել է հայ բանվորների առաջին սոցիալ-դեմոկրատական խմբի՝ «Թիֆլիսի բանվորների միության» ստեղծմանը, ընդհատակյա հեղափոխական աշխատանք տարել, հրատարակել «Բանվոր» ձեռագիր թերթը: 1901թ. ցարական կառավարության կողմից ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, իսկ 1903թ. արտաքսվել Ռուսաստանից: Նույն թվականին հաստատվելով Ժնևում՝ մասնակցել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» (սպեցիֆիկներ) հիմնադրմանը: 1905թ. վերադարձել է Անդրկովկաս, Ռուսական առաջին հեղափոխության տարիներին (1905-07թթ) Թիֆլիսում եղել սպեցիֆիկների «Կյանք» (1906թ.) և «Ձայն» (1906-07թթ) պարբերականների խմբագիրներից: Նրա դեմ գաղափարական պայքար են մղել Ս.Շահումյանը, Բ.Կնունյանցը, Ս.Սպանդարյանը, Ս.Կասյանը: Հրատարակել է «Թող ֆաքդերը խօսին» գիրքը (1904թ.), «Հայ գրականութեան պատմութիւն» (1913թ.): 1909թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, հիմնել «Գրաշարաց միությունը», հրատարակել «Ապագա» (1910թ.) բանվորական հանդեսը, ծավալել հրապարակախոսական աշխատանք , խմբագրել «Նոր հոսանք» պարբերականը, դատապարտել երիտթուրքերի պանթուրքիստական քաղաքականությունը: 1911-12թթ Արևմտյան Հայաստանում կազմակերպչական աշխատանք է կատարել, հիմնել ՍԴՀԿ մասնաճյուղեր: Կ.Պոլսում կազմակերպել է «Օսմանեան տպագրական բանւորների միութիւն»-ը: Հետագայում տեղափոխվել է Տրապիզոն, Մարզվանում մինչև 1915թ. զբաղվել է ուսուցչությամբ: Դարձել է Հայոց ցեղասպանության զոհ, ջրախեղդ է եղել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար