ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՆԱՅԱՆ

Լեզվաբան

27 հոկտեմբեր, 1881 - 22 հունվար, 1976

Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Եղել է զորավար, ֆիդայի Դրաստամատ Կանայանի (Դրո) զարմիկը: 1896-1905թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1905-21թթ որպես ուսուցիչ աշխատել է Երևանի, Իգդիրի, Թիֆլիսի դպրոցներում: 1934-36թթ դասավանդել է Երևանի համալսարանում, 1934-41թթ, 1946-76թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1957թ-ից եղել է հայոց լեզվի ամբիոնի վարիչը (1967թ-ից՝ պրոֆեսոր): Հիմք է դրել հայ գրողների լեզվաոճի գիտական ուսումնասիրությանը: Մասնակցել է Հայաստանում անգրագիտության վերացման, դպրոցների ու բուհերի ուսումնական ծրագրերի, դասագրքերի (5-7-րդ դասարաններ) հրատարակման գործին: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1961թ.), Աբովյան 2 մեդալով (1969թ., 1972թ.): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար