Գևորգ Չմշկյան

Դերասան, բեմադրիչ

Գևորգ Այվազյան

Լրագրող, հրապարակախոս

Օլգա Մայսուրյան

Դերասանուհի

Մկրտիչ Պարսամյան

Արձակագիր, գրականագետ

Ստեփան Բաղդասարյան

Դրամատուրգ, բժիշկ

Ստեփան Բարխուդարով

Լեզվաբան, բառարանագիր

Սիմոն Գալստյան

Գեղանկարիչ

Կարապետ Եղիազարյան

Գեղանկարիչ, գոբելենագործ

Ալբերտ Պարսամյան

Գեղանկարիչ

Մարտին Միքայելյան

Արվեստաբան, գեղանկարիչ

Լենորդ Զաքարյան

Գեղանկարիչ

Գառնիկ Ասատրյան

Բանասեր, պատմաբան

Արմեն Թադևոսյան

Դերասան, պրոդյուսեր

Հասմիկ Սիմոնյան

Բանաստեղծ

 

 

 

 

ԻՎԱՆ ՂԱԼԱՄՅԱՆ

Ջութակահար

23 հունվար, 1903 - 14 ապրիլ, 1981

Հովհաննես Ղալամյան

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1904թ. Ղալամյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: 1916-19թթ Մոկվայի ֆիլհմոնիկ դպրոցում աշակերտել է ականավոր մանկավարժ Կոնստանտին Մոստրասին: 1919թ. ավարտելով ուսումը, ընդունվել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1919թ. հեռացել է Ռուսաստանից, իսկ 1922թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղի կոնսերվատորիայում ուսումը շարունակել է ջութակի ֆրանսիական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչ Լյուսիեն Կապեի մոտ։ 1924թ-ից քանի տարի շարունակ մենակատար ջութակահարի գործունեություն է ծավալել, որը սակայն երկար չի տևել։ Շուտով թողել է համերգային կատարողի գործունեությունը և մինչև կյանքի վերջը նվիրվել է ջութակի մանկավարժությանը։ 1937թ. արդեն հայտնի մանկավարժի համբավ է ունեցել և տեղափոխվել է ԱՄՆ ու հաստատվել Նյու Յորքում։ 1944թ-ից դասավանդել է Ֆիլադելֆիայի Կուրտիսի երաժշտական ինստիտուտում, իսկ 1946թ-ից աշխատանքի անցել Նյու Յորքի Ջուլիարդ Սքուլում, որտեղ հետագայում ղեկավարել է ջութակի բաժինը։ Իր ուսուցիչների միջոով մանկավարժությունը փոխառել է ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշները և ստեղծել սեփական ջութակի մեթոդիկան, որտեղ նա մեծ տեղ է հատկացրել Լուսիեն Կապեի աղեղնային տեխնիկային։ Նրա մեթոդիկան հետագայում շարունակել է նրա ասիստենտը՝ Դորոթի Դիլեյը։ Նրան են աշակերտել Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, վաղամեռիկ Մայքլ Ռաբինը, Ջեյմ Լարեդոն, Պոլ Ցուկովսկին, Իդա Քավաֆյանը, Անի Քավաֆյանը, Վարուժան Գոճյանը և այլք։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են միջազգային ամենահեղինակավոր մրցույթների դափնեկիրներ։ Հեղինակել է երկու հիմնարար մեթոդիկ գրքեր՝ «Ջութակի նվագի և դասավանդման սկզբունքները» (1963թ., անգլերեն) և «Ժամանակակից ջութակի տեխնիկան» (1977թ.): Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար