Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1988թ. հունիսի 5-ին, Թբիլիսիում: 2005թ. ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 2006թ. տեղափոխվել է Երևան: 2006-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2006-10թթ աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ: 2006թ. «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: 2007թ. «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ դարձել է հաղթող: 2011թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Համերգային շրջագայություններով եղել է Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, ռուսաստանում և այլուր: Թողարկել է «Դու իմն ես» (2009թ.), «Твои слeды» (2015թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: Մասնակցել է նաև մի շարք հայկական երաժշտական հեռուստանախագծերի («Երկու աստղ», 2010թ. և այլն):
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար