ՇԱՌԼ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Մուլտիպլիկատոր

Ծնվել է 1959թ. մայիսի 28-ին, Բաղդադում: Կինոռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրն է: Մանկության տարիներն անցկացրել է Լիբանանում։ 1977թ. Փարիզում ուսումնասիրել է գեղեցիկ արվեստները։ Նրա առաջին պատկերապատումները հրատարակվել են «Band'à Part» պարբերականում։ Սեփական ոճի զարգացման վաղ շրջանում նրա ստեղծագործությունները կրել են Ռալֆ Սթեդմանի և Թոմի Ունգերերի աշխատանքների ազդեցությունը։ 1983թ. հանդիպել է ֆրանսիացի մուլտիպլիկատոր Ֆիլիպ Դյուպյիին, որի հետ համագործակցել է մի շարք նախագծերում՝ և՛ որպես սցենարիստ, և՛ որպես արվեստագետ։ Ֆ.Դյուպյիի հետ ճանաչված է Իններորդ արվեստի ժանրում (ֆրանսախոս հասարակության մեջ ընդունված է այդպես անվանել պատկերապատումը՝ կոմիքսների պատկերման արվեստը)։ Նրանք ստեղծագործել են մի շարք նախագծերում, սակայն նրանց հռչակ է բերել «Մեսյո Ժան» պատկերապատումների շարքը, որոնցում նրանք ներկայացրել էին առօրյա կյանքի հումորը։ «Մեսյո Ժան»-ի պրեմիերան կայացել է 1989թ., որից կարճ ժամանակ անց պատկերապատումների ներկայացումը շարունակվել է «Յետի» պարբերականում։ Շարքի պատկերապատումները նրբիմաստ և միաժամանակ հետաքրքիր, կլանիչ կերպով ներկայացնում են ժամանակակից սերունդը։ Բերբերյան-Դյուպյի դուետը 1999թ. Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում կայացած արվեստի միջազգային փառատոնում դարձել է «Ֆրանսիական լավագույն պատկերապատումներով գիրքը» մրցանակի դափնեկիր։ Արժանացել է նաև Գրան Պրիի (2008թ., Ֆրանսիա) և այլ մրցանակների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար