Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԽՈՋԱ-ԷՅՆԱԹՈՎ

Կոմպոզիտոր

10 մարտ, 1904 - 7 հոկտեմբեր, 1954

Լևոն Խոջա-Էյնաթյան

Ծնվել է Թիֆլիսում: 1926-27թթ Երևանում նրան կոմպոզիցիայի դասեր է տվել Ալեքսանդր Սպենդիարյանը: 1932թ. ավարտել է Լենինգրադի կենտրոնական երաժշտական տեխնիկումը (դասատու՝ Պ.Բ.Ռյազանով), որպես դիրիժոր և երաժշտական մասի ղեկավար աշխատել է Լենինգրադի դրամատիկական թատրոնում։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են ազգային երաժշտության յուրօրինակ երանգավորումով, մեղեդիական, լադային և ռիթմիկ հարստությամբ, պարտիտուրներր հագեցված են հյութեղ և թարմ գույներով։ Գրել է օպերաներ՝ «Շլյուզ» (1931թ.), «Խռովություն» (բեմադրվել է 1938թ.), «Ընտանիք» (բեմադրվել է 1940թ.), «Երեք հանդիպում» (1943թ.), «Նամուս» (բեմադրվել է 1945թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն), օպերետ, ռեքվիեմ Վ.Լենինի հիշատակին (1934թ.), Պոեմ-կանտատ (1953թ.), նվագախմբային երկեր՝ սիմֆոնիա (1954թ.), «Էլեգիական պոեմ» (1953թ.), սյուիտներ, նախերգանքներ, սիմֆոնիկ պարեր (3 տետր, 1951-52թթ), դաշնամուրի և նվագախմբի 3 կոնցերտ (1946-48թթ) ու ֆանտազիա (1954թ.), ջութակի և նվագախմբի կոնցերտային սյուիտ (1950թ.), Ա.Սպենդիարյանի հիշատակին՝ դաշնամուրային տրիո (1943թ.), երգեր, ռոմանսներ, շուրջ 50 թատերական ներկայացումների երաժշտություն։ Գործիքավորել է Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» և Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերաները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար