Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆ

Պատմաբան, բանասեր

1 մայիս, 1918 - 12 մարտ, 1982

Ծնվել է Երևանում: 1935թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1940թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա Երևանի Մատենադարանին կից ասպիրանտուրան՝ Հակոբ Մանանդյանի ղեկավարությամբ (1939թ. Մատենադարանը տեղափոխվել էր Երևան, և նրան կից ստեղծվել էր ասպիրանտուրա): 1940-44թթ որպես մատենագետ աշխատանքի է անցել Մատենադարանում։ 1944թ. դարձել է ձեռագրատան վարիչ։ 1945թ պաշտպանել է «Եղիշեի Արարածոց մեկնութիւնը» ատենախոսությունը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1949-54թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում և Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որի տնօրենն է եղել 1954-82թթ: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ և աղբյուրագիտությամբ՝ կարևոր տեղ հատկացնելով հայ ժողովրդի տնտեսական կյանքի և հասարակական շարժումների հարցերին («Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմությունից», 1951թ., «14-15-րդ դարերի հայկական գյուղական համայնքի մասին», 1958թ., «Երզնկա քաղաքի «Եղբարց միութեան» կանոնադրությունը», 1962թ.): Նրա երկարամյա ուսումնասիրության արդյունք է 14-րդ և 15-րդ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարանների հրատարակությունը, որի հիման վրա լուսաբանել է տվյալ ժամանակաշրջանի հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական կյանքի, ինչպես և Սյունիքի, Արտազի, Համշենի ավատական տների պատմությունը՝ շաղկապված մշակութային կյանքի հետ: Մի շարք աշխատություններ նվիրված են հայ հնագույն դպրության հարցերին («Նախամեսրոպյան գրի հարցը և հմայագրերը», 1963թ., «Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը», 1964թ.), ինչպես նաև միջնադարյան հայ գաղթավայրերի և վաճառականության պատմության անհայտ էջերին («Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում 16-17-րդ դարերում», 1954թ., «Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին», 1961թ., «Սարգիս աբեղայի Ուղեգրությունը», 1970թ.): Միջնադարի հայ կրթական կենտրոնների և գիտական մտքի պատմության հարցերին են նվիրված «Գլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները» (1946թ.), «Դիահերձումները հին Հայաստանում» (1947թ.), «Մատթեոս Ջուղայեցու կյանքը և մատենագրությունը» (1956թ.) գործերը: Աղբյուրագիտական արժեքավոր ներդրում են պատմաբանի կազմած «ԺԴ» դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (1950թ.) և «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (հ.1-3, 1955-67թթ) գործերը: Մասնակցել է նաև կոլեկտիվ աշխատությունների ստեղծման, խմբագրել «ԲՄ»-ի 3-12-րդ հատորները, ինչպես նաև հայ միջնադարյան գիտության ու մշակույթի պատմությանը նվիրված մի շարք հետազոտություններ, քննական բնագրեր ու թարգմանություններ: Եղել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի խմբագրական կոլեգիայի և ՀՍՀ խմբագրական կոլեգիայի անդամ, Մաշտոցյան մրցանակի առաջին դափնեկիրը (1969թ.): 1964-82թթ եղել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահության անդամ։ 1967թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1978թ. պարգևատրվել է Ժողովուրդներ բարեկամության շքանշանով: 1962թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (1966թ-ից՝ պրոֆեսոր): 1971թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1968թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1985թ. (հետմահու)՝ ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար