ԷՌՆԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 16-ին, Երևանում: Մի քանի ամսեկան հասակում հայրը նրան տեղափոխել է ծննդավայր Բաքու, որտեղ ապրել է մինչև 20 տարեկան: Առաջին պրոֆեսիոնալ բեմական քայլերն արել է 16 տարեկան հասակում, երբ եղել է «Գայա» պետական ջազային կվարտետի մենակատար: Բաքվում ավարտելով բարձրագույն երաժշտական կրթությունը` տեղափոխվել է Երևան: 1980թ. «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Ուկրաինայում և Մոլդովայում: Համագործակցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ և մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների, որտեղ արժանացել է առաջատար մրցանակների: 1982թ-ից եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի, որի հետ հյուրախաղերով եղել է ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում: 1984թ-ից հանդես է գալիս որպես անհատ երգչուհի, որի ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների, փառատոների, հեռուստահաղորդումների: 1986թ. դարձել է «Տարվա երգ» մրցույթի դափնեկիր: 1987թ. Բելգրադի «Մեսամ» միջազգային մրցույթում ներկայացրել է Խորհրդային Միությունը և զբաղեցրել 3-րդ տեղը: 1988թ-ից աշխատել է Երևանի պետական ջազ քոլեջում, որտեղ դասավանդել է վոկալ: 1989թ. դարձել է Հայաստանի ԼԿԵՄ դափնեկիր: 1991թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1994թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է բազմաթիվ ակումբներում` որպես երգչուհի: Համագործակցել է տեղի հայ համայնքի և բազմաթիվ հայ երաժիշտների ու երգիչների հետ: 2010թ. մենահամերգով հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: