Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Պատմաբան, պետական գործիչ

6 մայիս, 1929 - 20 հունիս, 1985

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1954թ.՝ ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա): 955-62թթ գլխավորել է «Լենինյան ուղիով» ամսագրի քարոզչության բաժինը։ 1962-66թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1966-69թթ՝ Հայաստանի Նախարարների խորհրդի ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահը, 1969-75թթ՝ ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչը, 1975-85թթ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ՀԽՍՀ Գերագույն սովետի պատգամավոր, ԽՍՀՄ-ԳԴՀ բարեկամության ընկերության հայկական բաժանմունքի նախագահը: Նրա գիտական գործունեությունը նվիրված է հայ ժողովրդի, միջազգային հարաբերությունների, Արևելքի ժողովուրդների նոր և նորագույն պատմության հարցերին, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը: 1965թ. լույս է տեսել նրա «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1914-1916թթ)» մենագրությունը, որն ունեցել է երկրորդ հրատարակություն (1967թ.) և տպագրվել նաև ռուսերեն (1971թ.)։ Մենագրությունը լույս է տեսել հայ ժողովրդի ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակի հուժկու շարժման ժամանակ։ Այնուհետև հեղինակն անդրադարձել է Առաջին աշխարհամարտին անմիջականորեն նախորդող քաղաքական իրադարձություններին։ Վկայակոչելով թուրքական նոր իշխանավորների օրոք կատարված 1909թ. Ադանայի կոտորածը՝ հանգամանորեն լուսաբանել է թուրքական հակահայկական նացիոնալիզմը, նրա տարաբնույթ դրսևորումները։ Ապա հեղինակն անցել է 1912-13թթ Բալկանյան պատերազմում թուրքերի պարտության և Հայկական հարցի վերաբացման խնդրին։ Կազմել և խմբագրել է «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում. 1828-1923» (1972թ.) ժողովածուն, որն ընդգրկում է Հայաստանի միջազգային իրավական և քաղաքական պատմությանն առնչվող մեկդարյա բոլոր հիմնական փաստաթղթերը՝ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրից մինչև 1923թ. Լոզանի պայմանագիրը: 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969թ-ից՝ պրոֆեսոր): 1967թ-ից դասախոսել է սկզբում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվել է համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, աշխատանքի է անցել այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ։ 1971թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, հետմահու՝ ՀՀ Պետական մրցանակով: Մահացել է Մոսկվայում, թաղվել է Երևանում: Երևանի թիվ 20 դպրոցը անվանվել է Ջոն Կիրակոսյանի անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար