Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Արթյուր Ադամով

Արձակագիր, դրամատուրգ

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Ղազարյան

Պատմաբան

Արտավազդ Հովակիմյան

Բանաստեղծ, արձակագիր

Շնորհիկ Շահինյան

Արձակագիր, լրագրող

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Բամբիռ

Ռոք խումբ

Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար, դերասան

Լիլիթ Մանարյան

Ֆլեյտահար, նկարիչ

 

 

 

 

ՍԵՐՈՎԲԵ ԹԱԳՎՈՐՅԱՆ

Հրապարակախոս, պետական գործիչ

19 ապրիլ, 1829 - 10 հուլիս, 1883

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ավարտել է Սորբոնի համալսարանի բժշկագիտական ֆակուլտետը: Եղել է Կոստանդնուպոլսի «Բարեգործական ընկերություն հայոց»-ի հիմնադիրներից: 1862թ. կազմակերպել է «Հայկ» կամ «Օրիոն» ընկերությունը, որը նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել Զեյթունի ապստամբներին: Մշակել է զինված ապստամբության ծրագիր: 1866թ. մասնակցել է «Սեր» մասոնական օթյակի հիմնադրմանը և գոծունեությանը, որը Արևմտյան Հայաստանի ազատագրման համար պայքարող գաղտնի կազմակերպություն էր: Կոստանդնուպոլսում գտնվող Միքայել Նալբանդյանի միջոցով կապ է հաստատել ռուսական հեղափոխական դեմոկրատների (Ա.Գերցեն, Ն.Օգարյով) և Իտալիայի ազգային-ազատագրական շարժման գործիչ Ջ.Մաձինիի հետ: «Փորձ լեզուագիտական մի դրութեան...» (1881թ.) լեզվաբանական գրքույկում զարգացրել է արմատների առաջացման իր տեսությունը, որը հետագայում քննադատվել և մերժվել է: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար