Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ

Պատմաբան, մշակութային գործիչ

29 օգոստոս, 1378 - 15 մայիս, 1446

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արճեշի գավառի Աղի գյուղում: Եղել է ազնվական Ստեփանոսի և Շամշայի որդին: Մեծոփեցի է կոչվել երկար տարիներ Քաջբերունքի Մեծոփ գյուղում ապրելու համար: Ուսումնառությունն սկսել է 1386թ-ից, Մեծոփավանքում՝ Մաթեոս քահանայի, ապա՝ Հովհաննես Մեծոփեցու մոտ: 1393թ-ից ուսանել է Արճեշի գավառի Խառաբաստի վանքի վարդապետարանում՝ աշակերտելով Սարգիս Ապրակունեցի (մինչև 1401թ.), ապա՝ Վարդան Հոգոցվանեցի րաբունապետերին: 1406թ-ից սովորել է Տաթևի համալսարանում՝ Գրիգոր Տաթևացու մոտ: Քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով վերջինս 1408թ. իր ուսանողների հետ տեղափոխվել է Մեծոփավանք, մեկ ու կես տարի դասախոսել այնտեղ, ապա նույն պատճառներով անցել Արագածոտն գավառի Սաղմոսավանք: Դրանից քիչ հետո, Տաթև մեկնելու ճանապարհին, Երևանի Անանիա առաքյալի անապատում, նա վարդապետական աստիճան և դաս ասելու իրավունք է տվել Թովմային և ուսանողներից ոմանց: 1410թ. Թովման Այրարատից մեկնել է Մեծոփ, ստանձնել տեղի վանահայրությունն ու վարդապետարանի րաբունապետությունը և այն ղեկավարել ավելի քան 30 տարի: Օտար նվաճողների խժդժությունների պատճառով այդ ընթացքում երկու անգամ իր աշակերտների հետ միառժամանակ հեռացել է Բաղեշ (1436թ.), ապա՝ Մշո Առաքելոց վանք (1439թ.): Նրա մանկավարժական գործունեության ընթացքում Մեծոփա դպրոցում հանգամանալից հետազոտության նյութ են դարձել գիտության, գրականության և արվեստի համարյա բոլոր բնագավառները: Հրավիրվել են ճանաչված մասնագետներ, ստեղծվել դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ և այլն: Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայերեն բազմաթիվ ձեռագիր մատյաններ: Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոՆ, որտեղ նա ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել 22 ընտիր գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ, խմբագիրներ, սրբագրիչներ և բազմաթիվ աշակերտների հասցրել վարդապետական աստիճանի: Գրել է պատմական, մանկավարժական և ուսուցողական մի շարք գործեր, որոնցից ամենահայտնին «Պատմութիւն Լանկ-Թամուրայ և յաջորդաց իւրոց» երկն է (1430-40թթ): Ընդգրկում է 1386-1440թթ իրադարձություններն ու անցքերը: Որպես ականատես՝ նկարագրել է Լանկթամուրի և նրա հաջորդների ավերածությունները, բնակչության բռնի գերեվարությունն ու կոտորածները, հարկային ծանր լուծը, թշնամու դեմ հերոսաբար մարտնչող անհատների նահատակությունները, նշանավոր վանքերի դպրոցների, նրանց ուսուցիչների և աշակերտների անդուլ գործունեությունը: Այն 15-րդ դարի պատմական հազվագյուտ երկերից է և շատ կարևոր աղբյուր Լանկթամուրի, ինչպես և Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու քոչվոր ցեղերի մղած պատերազմների շրջանի Հայաստանի ու Միջին Արևելքի պատմության համար: Պատմական փոքր ծավալի երկ է «Յիշատակարան»-ը, որը փաստորեն շարունակում ու լրացնում է «Պատմութիւն»-ը և վերաբերում Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի մայրաքաղաք Սսից Վաղարշապատ տեղափոխելուն: Պատմական արժեք ունեն նաև նրա թղթերը (17-րդ դարի ընդօրինակություն. Վենետիկի Մխիթարյան մատենադարան), ինչպես և խմբագրած ձեռագրերի բոլոր հիշատակարանները: Նրա արժեքավոր աշխատություններից է լեզվա-ուսուցողական հայերեն առաջին դասագիրքը՝ «Յաղագս իմաստութեան անւարժ տղայոց ուսման» (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Բացի սրանցից, սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնա-դավանաբանական, ծիսական-երաժշտական, գեղարվեստական, մեկնողական և այլ կարգի բազմաթիվ երկեր, խրախուսել ուրիշներին՝ երբեմն կատարելով մեկենասի դեր: 1441թ. Հովհաննես Հերմոնեցու և այլոց հետ կազմակերպել է Էջմիածնի ազգային ժողովը՝ մեծ լումա ներդնելով Հայոց կաթողիկոսությունը վերստին Էջմիածնում հաստատելու գործում: Այնուհետև մինչև 1443թ. մնացել է Էջմիածնում և օգնել նորընտիր կաթողիկոսին: Ապա շրջագայել է Այրարատի գյուղերը և քարոզելիս վախճանվել Մասյացոտն գավառի Ակոռի գյուղում, թաղվել է Մեծոփա վանքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար