Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԷԳԱԶ ՆՈՐՋՈՒՂԱՅԵՑԻ

Աշուղ

9 փետրվար, 1650 - 6 օգոստոս, 1734

Ծնվել է Նոր Ջուղայում (Իրանի Սպահան քաղաքում): Հայտնի է եղել նաև Ղուլ Էգազ անունով: Եղել է հայ նորգուսանական արվեստի սկզբնավորողներից, Նորջուղայական գուսանական դպրոցի հիմնադիրը (Արզունի Նորջուղայեցու հետ)։ Նրանից մեզ է հասել ութ խաղ («Կշտիս նստել աս», «Ջաֆետ քաշել ամ», «Չկա դարդ իմացող», «Մեղա» և այլն)։ Ստեղծագործել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով։ Նրա դավթարը հայտնաբերված չէ, սակայն 1823թ-ից սկսած հանդեսներում և բանասիրական աշխատություններում հրատարակվել են նրա հատուկենտ երգերը և կենսագրական տեղեկություններ։ Գրականագետ-արվեստաբան Ա.Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930թ.) գրքում զետեղել է աշուղի բանավոր փոխանցմամբ պահպանված 6 երգի տեքստերը։ Գրականագետ Հ.Սահակյանը «Հայ աշուղներ» (1961թ.) գրքում ամփոփել է Ղուլ Էգազի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա երգերը՝ ավելացնելով իր հայտնաբերած (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) երեք ու Գ.Թարվերդյանի հայտնաբերած մեկ երգը։ Աշուղի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ Մահացել է Նոր Ջուղայում: