ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԴԱԴՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1958թ. ապրիլի 21-ին, Թեհրանում: Ավելի հայտնի է Անդի անունով: 1979թ. տեղափոխվել է ԱՄՆ: Երաժշտական գործունեությունն սկսել է 1980թ-ից, «Kouros» դուետի հետ: 1985-92թթ խմբի հետ թողարկել է չորս ձայնասկավառակ: 1992թ-ից հանդես է գալիս որպես անհատ երգիչ: Չորս անգամ արժանացել է «Լավագույն հայ երգիչ», մեկ անգամ` «Տասնամյակի լավագույն իրանցի երգիչ» (Universal Studios) մրցանակին, որի համար Իրանում արժանացել է «Փոփի արքա» կոչման: Թողարկել է 15 ձայնասկավառակ: 2000թ. թողարկել է «And My Heart…» ձայնասկավառակը, որտեղ կան երգեր տարբեր լեզուներով` պարսկերեն, անգլերեն, իսպաներեն, հայերեն, արաբերեն և հնդկերեն: 2009թ. հունիսի 24-ին Ռիչի Սամբորայի և Ջոն Բոն Ջովիի հետ երգ է գրել՝ «Մենք միասին ենք» («We are one»), որտեղ նրանք համերաշխության զգացմունք են ցույց տալիս Իրանի ժողովրդի հանդեպ: Նույն թվականի հուլիսի 21-ին ֆուտբոլային «Չելսի» և Միլանի «Ինտեր» ակումբների խաղի ժամանակ հանդես է եկել 40 հազարանոց դահլիճի համար: Նկարահանվել է «Irangeles» (2003թ.), «Ավազի և մշուշի տուն» (2003թ.), «Հերթապահ՝ Լեգենդ Օմար Խայամի մասին» (2005թ.), «Lost Journey: Lost Journey» (2010թ.), «Shirin in Love» (2013թ.) ֆիլմերում: Բնակվում է Լոս-Անջելեսի հայկական թաղամասում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար