
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԹԱԴԵՈՍ ԹՈՌՆՅԱՆ

3 հոկտեմբեր, 1843 - 5 հունվար, 1928
Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր): 1859թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ: Տիրապետել է հունարեն (հին և նոր), լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուների: Զբաղվել է ուսուցչությամբ, եղել Զմյուռնիայի և Կ.Պոլսի կղերանոցների վարիչ: «Հատընտիր ընթերցվածք ի մատենագրությանց նախնյաց»-ում (հ.1-2, 1866-1910թթ, Վիեննա) զետեղել է գրաբար մատենագրությունից ընտրված հատվածներ, դրանք համեմատել բնագրերի հետ, ուղղել բազմաթիվ աղավաղումներ: Տողատակում տվել է դրանց լեզվաբանական բացատրություններն ու հիմնավորումները, որոնք մեծ արժեք են ներկայացնում հայոց լեզվի պատմության համար: Մահացել է Վիեննայում: