Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԹԱԴԵՈՍ ԷՖԵՆԴԻ

Երգահան, ջութակահար, քանոնահար

20 նոյեմբեր, 1858 - 10 մարտ, 1913

Թադեոս Էքսերճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Տեղի հայկական դպրոցն ավարտելուց հետո նախ փորձել է սովորել փականագործություն, ապա քանոնի դասեր առել հորեղբորից՝ Մովսես Փափազյանից։ Ավելի ուշ սովորել է ջութակ նվագել, համերգներով հանդես է եկել Կ.Պոլսի նշանավոր երաժիշտների հետ՝ կարճ ժամանակում ձեռք բերելով մեծ հռչակ ու հեղինակություն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Օսմանյան կայսրության ծայրագավառներում։ Կատարողական բարձր արվեստի շնորհիվ հռչակվել է Քեմանի Թադեոս անունով (քեմանի թուրքերեն նշանակում է ջութակ): Հորինել է շարքիներ, թուրքիներ, բեշրեֆներ, սեմայիներ (բոլորն էլ թուրքերեն), որոնք մինչև այժմ էլ կատարվում են Անկարայում ու Ստամբուլում, հաղորդվում ռադիոյով: Նրա հորինած երգերից նմուշներ տպագրվել են տարբեր երգարաններում, այդ թվում՝ Հովսեփ Էպեյանի «Նեշեի տիլ» ժողովածուում (1908թ.), Հ.Այվազյանի և Ս.Գըլըջյանի հրատարակած արաբական դասական երաժշտության ժողովածուներում: Համարվում է թուրքական ու արաբական դասական երաժշտության լավագույն դեմքերից մեկը։ Նրան անվանում են նաև օսմանյան դասական երաժշտության հիմնադիրներից մեկը։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար