
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ԱՎԵՏԻՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

12 հուլիս, 1866 - 23 սեպտեմբեր, 1939
Ծնվել է Թիֆլիսում: Հայտնի է եղել նաև Լեռենց, Նազարբեկ գրական անուններով: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, սովորել Պետերբուրգի համալսարանում: 1883թ. ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1886-87թթ աշխատակցել է Մ.Փորթուգալյանի «Արմենիա» (Մարսել) հանդեսին։ Ժնևում կազմակերպել է սոցիալական գրականություն ուսումնասիրող ուսանողների խմբակ, կապեր հաստատել Գ.Պլեխանովի հետ, մասնակցել «Աշխատանքի ազատագրություն» խմբի հավաքներին։ 1887թ. Մոնպելիեում (Ֆրանսիա) մի խումբ կովկասահայ ուսանողների հետ հիմնադրել է «Հնչակ» թերթը։ 1890թ. ընտրվել է ՍԴՀԿ կենտկոմի նախագահ, իսկ կուսակցության պառակտումից (1896թ.) հետո գլխավորել հնչակյանների ձախ՝ սոցիալական թևը։ Հիմնել է «Սոցիալիստական գրադարան» մատենաշարը, հայերեն թարգմանել և հրատարակել մարքսիզմի դասականների երկերից, անձնապես ծանոթ է եղել Ֆ.էնգելսի, Ժ.Ժորեսի, Պ.Լաֆարգի, Կ.Կաոլցկու, Վ.Լենինի հետ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին, խմբագրել «Գաղափար» (Աթենք), «Ապտակ» (Աթենք, Լոնդոն), «Վերածնություն» (Ռուսչուկ) պարբերականները։ Գրական գործերում («Փախստականը» (1891թ.), «Ավազակը» (1892թ.), «Մարտում» (1893թ.), «Փոթորիկի միջով։ Պատկերներ Հայոց աշխարհի կյանքից» (անգլերեն, 1899թ.), «Դարբնեվոր» (1904թ.) և այլն) ազատագրական պայքարի կոչ է արել, հայ ժողովրդի ապագան կապել բանվորի «հզոր բազուկների» հետ։ Նրա «Մարտում» ժողովածուն նվիրված է Արևմտյան Հայաստանում ազգային-ազատագրական շարժումներին: Լույս է ընծայել նաև «Ազատ ժամեր» (1883թ.), «Բանաստեղծություններ» (1890թ.), «Նվագ և մեղեդի» (1895թ.) ժողովածուները, որոնցում քննադատել է կյանքի անարդարությունները: 1923թ. Փարիզից մեկնել է ԱՄՆ, ընդունվել կոմկուսի շարքերը, կազմել հայկական մասնաճյուղ։ Մասնակցել է ՀՕԿ-ի աշխատանքներին։ 1934թ. տեղափոխվել է Խորհրդային Միություն և եղել ՀամԿ(բ)կ անդամ։ Մահացել է Մոսկվայում: