ՄԻՀՐԴԱՏ ԹԻՐՅԱՔՅԱՆ

Պատմաբան, թարգմանիչ

19 հուլիս, 1885 - 18 հուլիս, 1970

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է բանասեր, արևելագետ Հարություն Թիրյաքյանի որդին: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի ֆրանսիական վարժարանում: Ապա տեղափոխվել է Թեհրան, որտեղ ավարտել է Ամերիկյան վարժարանը, հետագայում՝ Ցյուրիխի համալսարանը: 1919թ. տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել է Նյու Յորքում: Աշխատակցել է սփյուռքահայ մամուլին՝ «Անահիտ» «Բազմավեպ» «Հանդես Ամսօրյա» «Սիոն» «Լրաբեր», «Պատմա-Բանասիրական Հանդես»: 1965թ. հրատարակել է «Միտքի շողեր» ժողովածուն (հ.1), հուշագրություններ, տպավորություններ, հետազոտություններ: Թարգմանել և լույս է ընծայել Ֆիրդուսու «Շահնամե»-ից հատվածներ (1951թ.): Խմբագրել ու հրատարակել է հոր մի շարք անտիպ գործեր (Սաադիի «Գոլեստան»-ի, Բուալոյի «Արվեստ քերթողական»-ի թարգմանությունները և այլն): Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար