Իսայի Փիթոև

Թատերական գործիչ

Կարապետ Յաղուբյան

Բառարանագիր

Լևոն Էսաճանյան

Բանաստեղծ

Գրիգորի Սարկիսով

Կինոռեժիսոր

Մարո Աճեմյան

Դաշնակահար

Յուրի Մարյան

Արձակագիր, լրագրող

Արտաշես Մարտիրոսյան

Բանասեր, պատմաբան

Յուրի Բաբախանյան

Կինոօպերատոր

Ջուս

Երգչուհի

Մարջան Ավետիսյան

Դերասանուհի

Օպերա Վիվա

Վոկալ քառյակ

 

 

 

 

ԻՈՍԻՖ ԼԱԶՅԱՆ

Լրագրող, պետական գործիչ

7 հունիս, 1888 - 9 մայիս, 1938

Հովսեփ Լազյան

Ծնվել է Ախալցխայում: 1905թ-ից եղել է Ախալցիխայի խորհրդային դումայի խմբակի անդամ: 1908թ. զորակոչվել է բանակ: 1908-12թթ Ռիգայում կատարել է ընդհատակյա բոլշևիկյան քարոզչություն: 1913թ. Ռուսաստանից անցել է Գերմանիա, կապեր հաստատել գերմանական սոցիալ-դեմոկրատների հետ, 1917թ. Բեռլինում մասնակցել է Ռոզա Լյուքսեմբուրգի դասախոսություններին: Նույն թվականին վերադարձել է Ռուսաստան: 1917թ. եղել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության 8-րդ համագումարի պատգմավոր: 1918թ. նշանակվել է «Կովկասյան կարմիր բանակը» թերթի խմբագր: Նույն թվականին ձերբակալվել է Բաքվի կոմունայի կողմից: 1921թ. փետրվարի 7-ին նշանակվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ: Եղել է «Չեզոք գոտու» ապստամբության պատասխանատու ղեկավարը, 1921թ. հունիսին մասնակցել Զանգեզուրի ազատագրմանը: 1922թ. սովորել է Մոսկվայի Կոմունիստական կուսակցության կենտկոմին կից դասընթացներում, 1923թ.՝ Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում: 1923-30թթ եղել է կուսակցության Մոսկվայի կոմիտեի բյուրոյի անդամ, մամուլի բաժնի վարիչ, «Ռաբոչայա Մոսկվա» թերթի և «Ռաբոչե-կրեստյանսկի կորրեսպոնդենտ» ամսագրի պատասխանատու խմբագիրը: 1930-34թթ եղել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ, 1934-35թթ` Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան առևտրական ներկայացուցիչ, 1935-37թթ՝ Լոնդոնյան ՏԱԱՍ-ի ղեկավար (Սովետական Միության հեռագրական գործակալություն): 1937թ. նշանակվել է ՌՍՖՍՀ Լուսժողկոմատի մանկավարժական-ուսումնական բաժնի վարիչ: 1922թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (առաջինը Սովետական Հայաստանում): Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ: 1937թ. նոյեմբերի 7-ին Մոսկվայում ձերբակալվել է, ապա՝ գնդակահարվել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար