Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1965թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում: Երգիչ, դերասան Արամոյի կինն է: 1982թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Ավարտել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, ապա` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Երաժշտական գործունեությունն սկսել է որպես ջութակահար: 1985-89թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1989թ-ից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում: 1990-ականներից սկսել է անհատ երգչուհու գործունեությունը: Երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` ստեղծման օրվանից մինչ 1997թ.: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում և արտերկրում: Դարձել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների ու փառատոների դափնեկիր: 1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում (2009թ-ից` դոցենտ): Թողարկել է «Սև ու սպիտակ» (2000թ., Արամոյի հետ), «Աղոթք» (2008թ.), «Վերադարձ դեպի տուն» (2010թ., Արամոյի հետ) ձայնասկավառակները: Նկարահանել է 7 տեսահոլովակ: 2014թ. նրա հեղինակած «Սև դառը շոկոլադ» ստեղծագործությունը բեմադրվել է Երևանում: 2014թ. և 2015թ. մենահամերգով հանդես է եկել Հայաստանի պետական Կամերային նվագախմբի հետ: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: