Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԲԱՐՍԵՂ ԹՈՒՂԼԱՃՅԱՆ

Բանասեր, բառարանագիր

1 ապրիլ, 1933 - 13 դեկտեմբեր, 2016

Փարս Թուղլաջի

Ծնվել է Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական Նոր դպրոցում, ապա սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Բարձրագույն ուսումն ստացել է ԱՄՆ-ում, 1955թ. ավարտելով Միչիգանի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատանքի է անցել Անկարայի զինվորական ակադեմիայում որպես անգլերենի և ֆրանսերենի դասախոս։ 1961թ. հրատարակել է «Անգլերեն-թուրքերեն ոճերի և ասույթների բառարան», որը մեծ ընդունելություն է գտել, արժանացել մի քանի տպագրության։ Կազմել է «Անգլերեն-լատիներեն-թուրքերեն բժշկական բառարանը»։ 1965թ. լույս է ընծայել «Անգլերեն-ֆրանսերեն-թուրքերեն իրավաբանական և տնտեսական բառարանը», որը պարունակում է 80 հազար բառ։ Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից հայերեն, ինչպես Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Գի դը Մոպասանի պատմվածքները։ Ստամբուլի հայ մամուլում («Ժամանակ», «Նոր լուր», «Արշավ» և այլն), տպագրել է վիպակներ պատմվածքներ։ Նրա պատմաբանասիրական հետաքրքրությունների մեջ կարևոր տեղ է գրավում «Օսմանյան ճարտարապետության արևմտականացման ժամանակաշրջանն ու Պալյան ընտանիքը» (1982թ.) ծավալուն աշխատությունը, որտեղ նա վեր է հանել ճարտարապետների մեծ ու հռչակված Պալյան գերդաստանի մի քանի սերնդի պատմությունը Օսմանյան կայսրության ճարտարապետական արվեստի զարգացման պատմության մեջ։ Բանասերի աշխատությունների մեջ հայկական իրականությանը վերաբերող գործերից մեկն էլ «Այվազովսկին Թուրքիայում» (1983թ.) գիրքն է, նույնպես թուրքերեն։ Նրա հայկական թեմաներով գործերից են նաև «Պոլսի Իշխանաց կղզիները պատմության ընթացքում» (1989թ.) և «Իսթանպուլի հայոց եկեղեցիները» (1991թ.) գրքերը՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն։ 1970-80-ական թվականներին իր բանասիրական հետաքրքրությունների համար քանիցս այցելել է Երևան։ Կապված է եղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ։ 1971-74թթ հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրական-ստուգաբանական բառարանը: Թուրքական մամուլում և գրականության մեջ տպագրվել է Փարս Թուղլաչի գրական անունով։ Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար