ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆ

Երգահան, երգիչ

Ծնվել է 1961թ. հունիսի 2-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1979-84թթ սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում: 1984-89թթ աշխատել է Երևանի Քանաքեռ համայնքի երկրաբանական արշավախմբում: Հետագայում զբաղվել է ստեղծագործական աշխատանքով` թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում: Հեղինակել է ավելի քան 300 երգեր և բանաստեղծություններ: Հեղինակել է «Այս խայտաբղետ աշխարհում» առաջին հայկական ռոք-օպերայի լիբրետոն և երաժշտությունը: Գրել է բազմաթիվ երգեր և երաժշտություն ներկայացումների համար` «Գոմաղբի բզեզը», «Դիպլիպիտո», «Ֆրանսուա Վիյոն», «Այրվող մոմեր», «Աներևույթ թագավորությունը» և այլն: Գրել է նաև «Սանտա Կրուսե» մյուզիքլի լիբրետոն: Բեմադրել է «Համլետ», «Պահապանեք միմյանց, մարդիկ» մենաներկայացումները: Հեղինակել ու վարել է «Ինքնագիր» և «Բարդերի մոլորակը» ռադիշարերը, «Կուլիսներ» հեռուստածրագիրը, եղել է «Ելակետ» հեռուստածրագրի ռեժիսորը, «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Համագործակցել է «Եռանկյունի», Հ.Մալյանի անվան կինոդերասանի, «Մետրո», «Համազգային» թատրոնների հետ: Կազմակերպել է Լեոնիդ Ենգիբարյանի 70-ամյակին նվիրված երեկոն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, նաև` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Դարձել է «Ոսկե լար» փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր: Երևանին նվիրված լավագույն երգի և հեղինակային երգի ասպարեզում խոշոր ներդրում ունենալու համար պարգևատրվել է Երևանի քաղաքապետի կողմից: Թողարկել է 3 ձայնասկավառակ: 2009թ. եղել է ՀՀ ոստիկանության 8-րդ տարեդարձին նվիրված կառավարական տոնական համերգի սցենարի և երաժշտական ձևավորման հեղինակը: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում, Կանադայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Արցախում և այլուր: Մասնակցել է թատերական հյուրախաղային և փառատոնային ներկայացումների Միացյալ Արաբական Էմիրություններում, Կանադայում, Ֆրանսիայում և Արցախում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար