ԳԱՐԵԳԻՆ ԶԱՐԲՀԱՆԱԼՅԱՆ

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

4 դեկտեմբեր, 1827 - 13 փետրվար, 1901

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկի Մխիթարյանների Սբ. Ղազար վանք, որտեղ ստացել է կրթությունը, հմտացել անտիկ լեզուների մեջ, խորապես ուսումնասիրել հայ հին գրականությունը։ 1848թ-ից դարձել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1850-56թթ եղել է ուսուցիչ, 1856թ. և 1872թ.՝ տպարանապետ, 1876-94թթ՝ քարտուղար։ 1858-68թթ ուսուցչություն է արել Կ.Պոլսի Բերայի Մխիթարյան վարժարանում։ Նրա առաջին հոդվածները («Յաղագս թարգմանութեան Աստուածաշունչ տառից ի հայ լեզու» (1850թ.), «Եգիպտոսի բուրգերը», «Նեղոս» և այլն) տպագրվել են «Բազմավեպ»-ում։ Արժեքավոր է «Պատմություն հայերեն դպրությանց» (հ.1-2, 1865թ., 1878թ.) աշխատությունը, որտեղ գրականության պատմությունը սկսվում է հայկական առասպելներից ու գողթան երգերից և հասցվում մինչև 19-րդ դարի սկիզբը։ Արևմտաեվրոպական գրականության պատմությունն է ընդգրկում «Պատմութիւն մատենագրութեան միջին և նոր դարուց ի յարևմուտս» (1874թ.) երկհատոր աշխատությունը։ «Հայկական մատենագիտություն» (1883թ.) գրքով առաջինն է հրապարակ հանել հայ գրքի ընդհանուր մատենագիտությունը (1565-1883թթ), որն իր նպատակով, ծրագրով և հայ տպագրությանը վերաբերող տեղեկություններով աննախադեպ էր հայագիտության մեջ։ «Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց» (1889թ.) աշխատության մեջ տրված են մինչն 13-րդ դարի հայերեն կատարված թարգմանությունները։ Թարգմանել է Պոլ ժաննետի «Մայր առաջին դաստիարակ մանկության» (1874թ.) մանկավարժական աշխատությունը, կազմել Պլատոնի, Փիլոն Եբրայեցու հայերեն հին թարգմանությունների բնագրերը։ Ստորագրել է նաև Սահակյան Տ.Գ.Զ.։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար