ԹԱՄՈ ԴԱՎԹՅԱՆ

Պատմաբան

25 ապրիլ, 1847 - 10 հունվար, 1940

Թովմաս Դավթյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի Ճախրկանք գյուղում: Եղել է «Սասնա ծռեր»-ի վիպասաց։ Գրաճանաչ չի եղել։ Հայոց ցեղասպանության (1915թ.) պատճառով գաղթել է Արևելյան Հայաստան։ Նրանից 1932թ. գրառվել են վեպի մի պատում և «Մուշեղի պատմություն» վիպական զրույցը (գրառող՝ Կ.Մելիք-Օհանջանյան)։ Վիպասացի պատումը բաղկացած է 4 ճյուղից։ Իբրև Սասնո դասական պատումի հազվադեպ նմուշ ունի ավանդական նկարագիր և բանագիտական արժեք։ Մահացել է Հայաստանի Վերին Ղարաղոյմազ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն) գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար