Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԶԵԼԻՆՍԿԻ

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

13 օգոստոս, 1847 - 22 հոկտեմբեր, 1904

Ստեփան Մկրտչյան

Ծնվել է Նախիջևանի Յարըմջա գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1866թ. ավարտել է Նախիջևանի գավառական գիմնազիան, 1870թ.՝ Թիֆլիսի Ալեքսանդրյան ինստիտուտը և նշանակվել Զաքաթալայի գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872թ. տեղափոխվել է Երևան՝ որպես պրոգիմնազիայի և օրիորդաց Սբ. Հռիփսիմյան ուսումնարանի ուսուցիչ։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883թ. տեղափոխվել է Սուխում, որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է Երևանի, Նախիջևանի, Օրդուբադի, Դարալագյազի, Զանգեզուրի, Շամախիի, Լենքորանի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքումը։ 1882թ. ռուս գրող և պատմաբաև Դ.Մորդովցևի հետ մասնակցել է Արարատ կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ։ Մամուլում («Արձագանք», «Մշակ») տպագրվել են նրա՝ Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են 19-րդ դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին ն կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Նրա ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար