
Գերգե Ասաքի
Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց
Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան
Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս
Արձակագիր

Արտակ Դարբինյան
Հրապարակագիր, լրագրող

Արշավիր Խոնդկարյան
Թարգմանիչ

Հովհաննես Թադևոսյան
Գեղանկարիչ

Սարմեն
Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև
Թատերագետ, թատերական քննադատ

Ալեքսանդր Փաշայան
Լեզվաբան

Լուսին Ամարա
Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գալուստ Գալոյան
Պատմաբան

Գագիկ Հովունց
Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան
Գեղանկարիչ

Բելլա Եսաջանյան
Լեզվաբան

Վերժինե Սվազլյան
Ազգագրագետ, բանահավաք

Գևորգ Մուրադյան
Դիրիժոր

Գայանե Զախարյան
Դերասանուհի

Տիգրան Սանոյան
Թմբկահար

Ալինա Կիրակոսյան
Երգչուհի

Պայքար Չախոյան
Թմբկահար
ԵՂԻՇԵ ԴՈՒՐՅԱՆ

23 փետրվար, 1860 - 27 ապրիլ, 1930
Միհրան Դուրյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է գրող Պետրոս Դուրյանի եղբայրը։ Սովորել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876թ. պաշտոնավարել է նյուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878թ. ընդունել է հոգևորական կոչում, ստացել Եղիշե անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։ Հաջորդ տարվանից ուսուցչական պաշտոնով մեկնել է Պարտիզակ, ապա՝ Արմաշ, Իզմիր։ Այնուհետև վարել է տարբեր պաշտոններ։ 1898թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1904-08թթ եղել է Զմյուռնիայի առաջնորդ, 1909-10թթ՝ Կ.Պոլսի պատրիարքը, 1911-21թթ՝ ուսուցիչ Կ.Պոլսի հայկական դպրոցներում։ 1921թ. ընտրվել է Երուսաղեմի պատրիարք և պաշտոնավարել մինչև կյանքի վերջը, որտեղ էլ ծավալել է գրական, մանկավարժական, հրատարակչական, կրթական գործունեություն։ Նրա պաշտոնավարության տարիներին կարգի է բերվել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, 1927թ-ից վերահրատարակել է այդ միաբանության «Սիոն» պարբերականը։ 1880թ. Կ.Պոլսում լույս է տեսել նրա առաջին ուսումնասիրությունը՝ «Ընթացք ի գրոց բարբառ» խորագրով (մաս 2, 1883թ.), 1882թ.՝ «Ընտիր ասացվածք օտարազգի ականավոր անձանց, կենսագրական համառոտ տեղեկությամբք» դիմանկարային ժողովածուն։ 1885թ. հրատարակված «Պատմություն հայ մատենագրության ի վաղ ժամանակաց մինչև մեր օրերն» ուսումնասիրությունն ընդգրկում է հայ գրականության պատմությունը գողթան երգերից մինչն 19-րդ դարի կեսերը։ Երկար ժամանակ այն Կ.Պոլսի և Երուսաղեմի հայկական դպրոցների դասագիրք է եղել: 1886թ. հրատարակել է «Բառագիտություն կամ ութ մասունք բանի հայերեն քերականության» աշխատությունը, որը քանիցս վերահրատարակվել Է։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Լույս են տեսել նրա «Հովվական սրինգ» (1909թ.) և «Սրբազան քնար» (1936թ., ետմահու) ժողովածուները։ Նրա կյանքի և գործունեության մասին ընդարձակ հետազոտություն է գրել Թորգոմ Գուշակյանը, տպագրել է նախ՝ «Արև» օրաթերթում, իսկ 1940թ.՝ առանձին գրքով Երուսաղեմում։ Մահացել է Երուսաղեմում: