
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՂԲԱՇՅԱՆ

7 օգոստոս, 1866 - 28 օգոստոս, 1939
Ծնվել է ՀՀ Ղալաչա (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան) գյուղում: 1881-87թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա՝ Մյունխենի, Թյուբինգենի և Բեռլինի համալսարաններում։ 1893թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրա «Լիակատար բառարան ռուսերենից հայերեն» (պրակ 1-3, 1902-06թթ, 125000 բառ) և «Լիակատար բառարան հայերենից ռուսերեն» (1911թ., 70000 բառ և 20000 ոճ ու դարձվածք) ռուսերենին առնչված առաջին բառարաններն են՝ կազմված գիտական բարձր մակարդակով և ժամանակի լեզվաբանական ու բառարանագրական պահանջներին համապատասխան։ Դրանք ընդգրկում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսերենի և հայերենի գրական-գեղարվեստական ու խոսակցական լեզուների բառապաշարը, մասնագիտական տերմինները, ժողովրդական կենցաղին վերաբերող բառերը, հարուստ դարձվածաբանությունը, առածներն ու ասացվածքները։ Թարգմանական համարժեքներից բացի հաճախ տրվում են բառի ծագումը, մասնագիտական բացատրություններ և հանրագիտական տեղեկություններ։ Բառարանները կազմված են բնային համակարգով։ Նրա գրչին են պատկանում «Փ.Բուզանդացի և յուր պատմության խարդախողը» (1898թ.), «Արևելահայ աշխարհաբարի քերականությունը» (1913թ.) և այլ աշխատություններ։ Կազմել է նաև ռուսերենի դասագրքեր հայկական դպրոցների համար և հանրագիտական բառարան, որը մնացել է անավարտ։ Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):