Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԹՈՐԳՈՄ ԳՈՒՇԱԿՅԱՆ

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

27 սեպտեմբեր, 1874 - 10 փետրվար, 1939

Մկրտիչ Պիլիճյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Պարտիզակ գյուղում: Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան դպրոցում, ապա՝ Արմաշի դպրեվանքում։ 1897թ-ից եղել է Արմաշի դպրեվանքի հայերենի և ֆրանսերենի ուսուցիչ, իսկ 1904թ. նշանակվել է դպրեվանքի հոգաբարձու: 1907թ. ընտրվել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդ: 1910թ. Էջմիածնի մայր աթոռում Ամենայն հայոց կաթողիկոս Մաթևոս Իզմիրլյանի կողմից օծվել է եպիսկոպոս: 1913թ. հրաժարվել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդի պաշտոանից և հեռացել Կ.Պոլիս, որտեղ 5 ամիս զբաղեցրել է Մակրիգյուխի եկեղեցու հոգևորականի պաշտոնը: 1914թ. միաձայն ընտրվել է Եգիպտոսի հայկական թեմի առաջնորդ: 1916թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը նրան նշանակել է իր ներկայացուցիչը Հնդկաստանում, Բիրմայում, Յավեում, Եթովպիայում և Սուդանում: 18 ամիս շրջել է այդ երկրներով, կազմակերպել հանգանակությունների ազգի և Համահայկական բարեգործական միության համար: 1920-21թթ և 1926թ. գլխավորել է Հայաստանին ցույց տրվող օգնության գործը: 1931թ. ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք, միաժամանակ վարել «Սիոն» ամսագիրը։ 1908թ. և 1911թ. մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններին: Աշխարհաբար է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1926թ.), ֆրանսերենից՝ Ֆլոբերի «Հերովդիա»-ն, Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը։ Նպաստել է եգիպտահայ գաղութի հասարակական և մշակութային կյանքի աշխուժացմանը։ Հրատարակվել են նրա «Արմաշու վանքը» (1914թ., Կ.Պոլիս), «Խրիմյան Հայրիկ (իր ծննդյան հարյուրամյակին առթիվ)» (1925թ., Փարիզ), «Հուշարձան Աստվածաշունչի հայերեն թարգմանության հազար հինգ հարյուրամյակի» (1938թ., Երուսաղեմ), «Հազարտողյակ փորագրություն» (հ.1, 1939թ., Վենետիկ), «Ալպոյաճյան Արշակ» (1940թ., Կահիրե), «Ցուցակ հայերեն ձեռագրաց Սբ. Նշանի վանուց ի Սեբաստիաւ» (1961թ., Վիեննա) գրքերը: Հեղինակել է մի շարք բանասիրական աշխատություններ: Մահացել է Երուսաղեմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար