
Նիկիտա Կարա-Մուրզա
Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան
Բանաստեղծ, արձակագիր

Մատթեոս Զարիֆյան
Բանաստեղծ

Արուս Ազնավուրյան
Դերասանուհի

Արշավիր Դարբնի
Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Սարգիս Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Վանիկ Սանթրյան
Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան
Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Սիմոն Հովհաննիսյան
Կոմպոզիտոր

Արմենուհի Սիսյան
Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան
Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան
Դերասանուհի
ԷԴՈՒԱՐԴ ԳՈԼԱՆՃՅԱՆ

9 սեպտեմբեր, 1880 - 12 հունիս, 1957
Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: 1899թ. ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը։ Աշխատակցել է «Փունջ», «Արևելք», «Մասիս» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցույցը», «Նավասարդ» տարեգրքերին և այլ հանդեսների։ Լույս է ընծայել «Արևելքի բոցեր» (1909թ.) բանաստեղծությունների ժողովածուն։ Ա.Չոպանյանի և Գ.Եսայանի հետ ֆրանսերենի է թարգմանել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալույսը» (1912թ.)։ Քննադատական հոդվածներ է գրել Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի ստեղծագործությունների մասին։ 1922թ. հաստատվել է Ռումինիայում, մասնակցել տեղի մշակութային կյանքին։ Մահացել է Բուխարեստում: