Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԵՎԱ ՌԻՎԱՍ

Երգչուհի

Վալերիա Ռեշոտնիկովա-Ծատուրյան

Ծնվել է 1987թ. հուլիսի 13-ին, Դոնի Ռոստովում: Հայրը ծնվել է հայի և ռուսի ընտանիքում, իսկ մայրը հայ է: Նախատատը ազգությամբ հույն Եվա Ռիվասն էր, ում անունը երգչուհին օգտագործել է որպես կեղծանուն: 1994թ. ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատար: 1996-2004թթ, որպես մենակատար, հանդես է եկել Դոնի Ռոստովի «Արևիկ» անսամբլում: Կատարել է դասական և էստրադային երգեր, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան ստեղծագործություններ: Բազմիցս արժանացել է դափնեկրի կոչման: Ելույթ է ունեցել համույթի կազմում և որպես անհատ կատարող: «Ալվան Ծաղիկ» մանկապատանեկան երգի մրցույթում արժանացել է «Գրանդ պրի» մրցանակի: 1999թ. ՌԴ Սարատով քաղաքի առաջին ռուսական երիտասարդական Դելֆիական խաղերին ներկայացրել է հայկական երգ Ռոզի Արմենի երգացանկից և արժանացել երկու արծաթե մեդալի: 2003թ. ավարտել է «Իմիջ Էլիտ» դպրոցը և դարձել այս գործակալության առաջատար մոդելներից մեկը՝ երկու անգամ արժանանալով Ռոստովի փոքրիկ գեղեցկուհի կոչման: 13 տարեկան հասակում, ունենալով 1,80սմ հասակ, բացառության կարգով մասնակցել է Դոնի Ռոստովի գեղեցկուհի մեծահասակների մրցույթին և արժանացել «Միսս տաղանդ» կոչման: Նույն թվականին ստացել է Նադեժդա Բաբկինայի կազմակերպած առաջին միջռուսական հայրենասիրական երգի մրցույթի պատվոգիր: 2004թ. ընդունվել է Դոնի Ռոստովի պետական համալսարան: 2005թ. ճանաչվել է Դոնի Ռոստովի «Ոսկե ձայն» և «Դոնի Միսս Մարգարիտ»: Նույն թվականին Երևանում զբաղեցրել է 2-րդ տեղը «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթում, իսկ Մոսկվայում կայացած «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել է 1-ին մրցանակին: 2007թ. արժանացել է Սոչի քաղաքում կայացած «5 աստղ» փառատոնի մրցանակին: 2008-11թթ համագործակցել է «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հետ: 2009թ. Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կատարել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգը, որի հիման վրա նույն թվականին նկարահանվել է տեսահոլովակ: Նրա երգացանկում տեղ է գտել նաև Ա.Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված «Լանջեր Մարջան» ստեղծագործությունը: 2010թ. «Apricote Stone» («Ծիրանի կորիզ») երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 7-րդ տեղը: