ԴԱՆԻԵԼ ԴԶՆՈՒՆԻ

Արվեստաբան

2 հոկտեմբեր, 1895 - 30 հոկտեմբեր, 1967

Դանիել Ուզունբաջաղյան

Ծնվել է Կարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմ): 1917թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1953թ.՝ Երևաևի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Եղել է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից։ 1923-37թթ (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրենըՍտալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Հինգ տարի անցկացրել է աքսորավայրում, ապա վերադարձել Երևան: 1954թ. արդարացվել է։ Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927թ.), «Հայկինոն 10 տարում» (1933թ.), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960թ.), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961թ.), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963թ.), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967թ.) աշխատությունները։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։ 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար