Հովսեփ Գաթըրճյան

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Հարությունյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան

Դերասանուհի

Լևս Դավթյան

Դերասան

Գարեգին Քևնակսզյան

Կլառնետահար

 

 

 

 

ԴԵՎ

Բանաստեղծ, գեղանկարիչ

13 հուլիս, , 1901 - 8 ապրիլ, 1976

Մարգար Ղարաբեգյան

Ծնվել է Թեհրանում: Սովորել է Նոր Ջուղայի և Թեհրանի հայկական դպրոցներում։ Դպրոցական տարիներին կատարել է բանաստեղծական և նկարչական փորձեր, հետագայում զբաղվել է միաժամանակ երկուսով էլ, հասել նկատելի հաջողությունների։ Հաճախել է Թեհրանի այն ժամանակվա միակ նկարչական դպրոցը, ապա հիմնել է իր սեփական աշխատանոցը, ուր գործել ու գեղարվեստական դաստիարակություն են ստացել շատ նկարիչներ։ Վեց տարի նկարչություն է դասավանդել Թեհրանի ազգային դպրոցում։ Առաջին ոտանավորը տպագրվել է Թեհրանի «Գաղափար» թերթում (1923թ.)։ 1924թ-ից մի քանի տարի ղեկավարել է «Միտք» գրական-գեղարվեստական միությունը, խմբագրել «Նոր պատգամ» ամսագիրը։ 1935թ. կազմակերպված «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնադիրներից Է։ Առաջին ժողովածուն՝ «Իմ երգերը», հրատարակվել է 1947թ.։ 1963թ. Երևանում լույս է տեսել նրա «Այս երկար ճամփան» բանաստեղծությունների գիրքը։ Թարգմանվել է պարսկերեն, անգլերեն։ Նրա բանաստեղծությունների տեքստերով երգեր են գրել Նիկոլ Գալանտերյանը, Էդուարդ Բաղդասարյանը և ուրիշևեր։ 1963թ. նրա գեղանկարներից ցուցադրվել են Երևանում։ Հիմնականում եղել է դիմանկարիչ, զբաղվել է ծաղրանկարներով։ Նրա գործերից են՝ «Մտածմունք», «Հայ աղջիկներ», «Աղքատ ծերունի», «Տղամարդ», «Ծերունու դիմանկար», «Պարսկուհին նվագարանով», «Մզկիթ», «Պարսկական հարեմ» և այլն: Երկու անգամ պարգևատրվել է Իրանի կրթության նախարարության շքանշանով։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Թեհրանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար