ՀԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

27 մայիս, 1904 - 11 նոյեմբեր, 1961

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մերսին քաղաքում: 1924թ. մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում։ 1932թ. ավարտել է Թեմբլի համալսարանի լրագրական ֆակուլտետը։ 1923թ. հիմնել է «Հայ սիրտ» շաբաթաթերթը, որի խմբագիրն է եղել մինչև 1932թ.։ Նույն թվականին տեղափոխվել է Նյու Յորք, վեց տարի աշխատակցել «Բանվոր» թերթին, ապա աշխատել «Լրաբեր»-ի խմբագրությունում։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպ, ակնարկներ, կատարել թարգմանություններ։ Հրատարակվել են նրա «Այսպես է Ամերիկան» (1934թ.), «Լենինյան երգեր» (1935թ.), «Փոթորիկ» (1936թ.), «Եգիպտոս» (1938թ.), «Արյունոտ անապատ» (1949թ.), «Ահա քեզի Ամերիկան» (1949թ.), «Երևանեան երգեր» (1957թ.), «Երկեր» (1958թ.), «Արարատեան ծաղիկներ» (1960թ.) և այլ գրքեր: 1958թ. այցելել է Հայաստան։ Մահացել է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար