ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

16 հուլիս, 1905 - 22 հուլիս, 1989

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշի գավառի Մեջիթլու (Բուլանըխ) գյուղում: Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվածների հետ գաղթել է Արևելյան Հայաստան, պատանեկությունն անցկացրել տարբեր որբանոցներում: 1920թ. աշնանը գերվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) ներխուժած թուրքերի կողմից, 1921թ. մայիսին հրաշքով փրկվել՝ լողալով անցնելով Ախուրյան գետը: 1924թ. աշխատանքի է անցել Երևանի Տպագրական տրեստի 2-րդ տպարանում որպես գրաշար: 1930թ. ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1933թ.՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական բաժինը: 1933-38թթ աշխատել է «Գրական թերթում», նախ որպես բաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտուղար: 1938-48թթ եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրի տեղակալը: 1950-57թթ եղել է Հայաստանի գրողների միության կոնսուլտացիոն բյուրոյի նախագահը: 1957-66թթ վարել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի պաշտոնը: 1930թ. հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անիվի երգը» խորագրով։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հայրենիքի վերածննդին են նվիրված նրա «Արևն ազդանշան» (1939թ.), «Հայրենի նվագներ» (1947թ.), «Իմ երկիր» (1948թ.), «Երախտիք» (1956թ.), «Կրակի ու կարոտի միջով» (1969թ.), «Ճամփաների երգը» (1982թ.) և այլ ժողովածուներ։ 1967թ. լույս է ընծայել «Փրկություն» վիպակը, 1975թ.՝ «Համաստեղություն», 1987թ.՝ «Ամպրոպից հետո» վեպերը։ Արժանացել է «Կովկասի պաշտպանության համար», «Անձնվեր աշխատանքի համար» մեդալների, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի, 1975թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար