Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրականագետ

22 հոկտեմբեր, 1907 - 19 ապրիլ, 1969

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1924-25թթ սովորել է պրոլետկուլտի գրական բաժնում: 1949թ. ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը: 1931-34թթ եղել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի պատասխանատու քարտուղարը, 1934թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, 1938-39թթ և 1946թ.՝ Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը, 1939-44թթ՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիրը, 1944-46թթ՝ «Պրավդա» թերթի Հայաստանի սեփական թղթակիցը, 1946-48թթ՝ Հայաստանի կինեմատոգրաֆիայի նախարարը, 1948-57թթ՝ ՀԽՍՀ Նախարարների սովետին կից հայ եկեղեցու գործերի կոմիտեի նախագահը, 1959-63թթ՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիրը, 1964-69թթ՝ ավագ գիտաշխատող ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Գրել է «Սոցիալիստական ռեալիզմի պոեզիայի հիմնադիրը» (1950թ., Վլադիմիր Մայակովսկու մասին), «Գրական ակնարկներ» (1955թ.) և այլ աշխատություններ։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Վլադիմիր Մայակովսկի» (1950թ.), «Մայակովսկին և հայ գրականությունը» (1956թ.) գրքերը: Մահացել է Երևանում: