Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԳՐԻԿՈՒՐՈՎ

Դիրիժոր

29 մարտ, 1907 - 13 դեկտեմբեր, 1982

Ծնվել է Թիֆլիսում: 1927թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի, 1933թ.՝ Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական (Ա.Գաուկի դասարան) բաժինները։ 1931-36թթ աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում: 1937թ-ից եղել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Փոքր օպերային թատրոնի դիրիժոր, 1944-56թթ՝ գլխավոր դիրիժորը, 1956-60թթ՝ Ս.Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։ Ղեկավարել է մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությունների բեմադրություններ՝ Ջ.Վերդիի «Ֆալստաֆ», «Պարահանդես-դիմակահանդես», Ժ.Բիզեի «Կարմեն», Կ.Կարաևի «Յոթ գեղեցկուհի» (բալետ), Պ.Չայկովսկու «Վոյեվոդա», Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա», Ս.Պրոկոֆևի «Խաղաղություն և պատերազմ», «Սեր դեպի երեք նարինջ», Լեոնկավալոյի «Պայացներ», Ն.Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորը», Մասկանյայի «Գյուղական պատիվ», Դելիբի «Լակմե», Պուչչինիի «Բոհեմ», Սլոնիմսկու «Վիրինեյա», Բարբերի «Սնտոնիոս և Կլեոպատրա» և այլն: 1934-35թթ, 1946-53թթ և 1960թ-ից դասավանդել է լենինգրադի կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1951թ. պարգևատրվել է Ստալինյան մրցանակով: 1954թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1957թ.՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար