Աղավնի Փափազյան

Դերասանուհի

Մանյա Ղազարյան

Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան

Արձակագիր, հրապարակախոս

Արբի Ավանեսյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան

Գրականագետ

Սամվել Բաղդասարյան

Խեցեգործ, գեղանկարիչ

Մարտին Ուլիխանյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան

Դերասան, հաղորդավար, երգիչ

 

 

 

 

ԶԱՎԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պատմաբան

14 հունվար, 1910 - 14 փետրվար, 1992

Ծնվել է Ալեքսանդրապոլի գավառի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի) Ձիթհանքով գյուղում: 1935թ. ավարտել է Երնանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1941-53թթ վարել է կուսակցական և պետական ղեկավար պաշտոններ (ՀԿԿ Երևանի քաղկոմի, ապա ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի ն պրոպագանդայի բաժնի վարիչ, «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀԽՍՀ մշակույթի նախարար)։ 1957թ-ից եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ ժողովուրդների պատմության ամբիոնի վարիչը։ Նրա «Ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը» (1957թ.), «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի սկզբին» (1959թ., ռուսերեն), «Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը» (հ.1-2, 1960-67թթ) աշխատություններում արծարծված են Ռուսաստանի հետ հայերի տնտեսական, մշակութային և ռազմա-քաղաքական կապերի սկզբնավորումն ու զարգացման պատմությունը։ 1952թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1952թ-ից՝ պրոֆեսոր): 1951-55թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար