
Սուքիաս Սոմալյան
Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան
Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան
Գրող, պատմաբան

Պողոս Տեր-Ասատրյան
Գեղանկարիչ

Արբակ Մխիթարյան
Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան
Թարգմանիչ

Պարույր Սևակ
Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Արտաշես Արարատյան
Դերասան

Դորա Սաքայան
Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան
Օպերային երգչուհի

Միքայել Մուրադյան
Պատմաբան

Ռոմիկ Սարդարյան
Բանաստեղծ

Սամվել Կոսյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան
Դերասանուհի

Արամո
Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան
Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան
Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան
Կոմպոզիտոր, կլառնետահար

Տիգրան Մկրտչյան
Դերասան
ԶԱՎԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

14 հունվար, 1910 - 14 փետրվար, 1992
Ծնվել է Ալեքսանդրապոլի գավառի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի) Ձիթհանքով գյուղում: 1935թ. ավարտել է Երնանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1941-53թթ վարել է կուսակցական և պետական ղեկավար պաշտոններ (ՀԿԿ Երևանի քաղկոմի, ապա ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի ն պրոպագանդայի բաժնի վարիչ, «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀԽՍՀ մշակույթի նախարար)։ 1957թ-ից եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ ժողովուրդների պատմության ամբիոնի վարիչը։ Նրա «Ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը» (1957թ.), «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի սկզբին» (1959թ., ռուսերեն), «Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը» (հ.1-2, 1960-67թթ) աշխատություններում արծարծված են Ռուսաստանի հետ հայերի տնտեսական, մշակութային և ռազմա-քաղաքական կապերի սկզբնավորումն ու զարգացման պատմությունը։ 1952թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1952թ-ից՝ պրոֆեսոր): 1951-55թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: