
Վիկտորիա Աղանուր
Բանաստեղծ

Աշոտ Մամաջանյան
Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան
Օպերային երգիչ

Վահագն Տատրյան
Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան
Կինոռեժիսոր, դերասան

Գերասիմ Լիսիցյան
Դերասան

Միհրան Ավետիսյան
Գեղանկարիչ

Վահագն Սիմոնյան
Դերասան

Գոհար Գալստյան
Բանաստեղծ, արձակագիր

Արտյոմ Կարապետյան
Հաղորդավար

Սոնա Թորոսյան
Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան
Դաշնակահար, երգահան

Վլադիմիր Արզումանյան
Երգիչ
ՄԱՐՏԻՐՈՍ ԳՈՒՇԱԳՃՅԱՆ

29 նոյեմբեր, 1926 - 9 մայիս, 1999
Ծնվել է Մուսա Լեռան Յողուն-Օլուգ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ 1938-44թթ սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: Ուսման տարիներին խմբագրել է «Վերելք» և «Հայ Սփյուռք» աշակերտական պարբերաթերթերը։ 1951-54թթ սովորել է Օքսֆորդի, 1962-64թթ՝ Բեյրութի Սեն-Ժոզեֆ համալսարաններում։ Հալեպում 1945-47թթ խմբագրել է «Դեպի երկիր», 1955թ.՝ «Հուշարձան Մուսա լեռան», 1956-57թթ՝ «Երկիր» գրական պարբերականները, 1957թ. լույս ընծայել «Կյանքի կարոտ» բանաստեղծությունների ժողովածուն։ Թարգմանել է Հ.Կեյթսի «Հոգիներու աճուրդը» («Ավրորա Մարդիգանյանի հուշերը», 1965թ.), կազմել և խմբագրել է «Հուշամատյան Մուսա լեռան» (1970թ., հեղինակակից Պ.Մատուրյան) գիրքը, կազմել է «Անգլերեն-հայերեն արդի բառարան» և «Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն արդի բառարան» (1970թ., Տիգրան Խնդրունու հետ)։ Մահացել է Լիբանանի Անջար քաղաքում: