ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: Գեղանկարիչ Վալմարի դուստրն է: 1992թ. ավարտել է Երևանի թիվ 56 միջնակարգ և թիվ 1 Արվեստի դպրոցները: Նույն թվականին ընդունվել է Երևանի Բաց համալսարան՝ սովորելով հագուստների գեղարվեստական ձևավորման բաժնում: 1998թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան: 1997թ-ից ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական ցուցահանդեսների, ինչպես նաև կատարել է հրատարակչական ձևավորումներ: Ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի, Միջին Արևելքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում: 1998թ-ից անդամակցում է Դիզայներների միջազգային միությանը, 1999թ-ից՝ Հայաստանի նկարիչների միությանը, 2000թ-ից՝ Նկարիչների միջազգային ասոցիացիային (UNSCO)։ 2001թ. մեկական աշխատանքի հանրապետական ցուցահանդեսի լավագույն աշխատանքի համար արժանացել է Հայաստանի նկարիչների միության պատվոգրի: 1998-2000թթ գրաֆիկական աշխատանքներ է կատարել «Ազդ», «Պարադիզ», «Աոլիտա» գովազդային գործակալություններում, 2001-03թթ «Ղարաբաղ Գոլդ» և «Երևանի շամպայն գինիների» գործարաններում ձևավորել է գինու, կոնյակի պիտակներ, 2008-09թթ ինտերիերի դիզայնի աշխատանքներ է իրականացրել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 2012թ-ից «Վալմար» արվեստի սրահի տնօրենն է։ 2014թ. նկարչուհու աշխատանքները ընդգրկվել են Ալան Հովհաննեսի «Piano Wotks» սկավառակի ձևավորման մեջ: 2015թ-ից դասավանդում է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գծանկարի գունանկարի և քանդակի ամբիոնում: 2016թ. իրականացրել է Մուշեղ Բաբայանի «Ծխացող կարոտ» գրքի կազմի ձևավորումը: 2017թ. մասնակցել է Բահրեյնում կազմակերպված «Կանայք Արվեստում, հանուն խաղաղության» միջազգային ցուցահանդես-նախագծին: Նկարչուհու ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար