ԱԼԲԵՐՏ ՍՈԽԻԿՅԱՆ

Ճարտարապետ, դիզայներ

27 նոյեմբեր, 1947 - 8 մայիս, 2017

Ծնվել է Երևանում: 1965-71թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1971-72թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում։ 1972-78թթ եղել է Տեխնիկական էթիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի նկարիչ-կոնստրուկտորը, 1978-79թթ` «Ալգորիթմ» գիտահետազոտական կենտրոնի դիզայնի բաժնի վարիչը։ 1982թ. վերապատրաստվել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում։ 1979-92թթ եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նկարչության ամբիոն ավագ դասախոս, 1993-97թթ՝ Երևան քաղաքի գլխավոր նկարիչը: 1992թ-ից դասավանդել է ԵՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում, որտեղ 2002թ-ից եղել է ամբիոնի վարիչը, ԵՐՃՇՊՀ-ի ավագանու անդամ, ՀՃՄ և ՀԴՄ անդամ (պրոֆեսոր): Մասնակցել է միջազգային, համամիութենական, հանրապետական և անհատական ցուցահանդեսների։ Հեղինակել և համահեղինակել է մի շարք ճարտարապետական և քաղաքաշինական նախագծեր։ Հեղինակ է Երևանի պատմության թանգարանի դիզայնի, Երևանի զինանշանի և Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի։ Նրա նախագծերով կառուցվել են մի քանի տասյակ տներ Երևանում և քաղաքից դուրս, «Անի» ռեստորանային համալիրը Դոնի Ռոստովում (2012թ.), «Օջախ» ռեստորանային համալիրը, Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին Երևանում (2013թ.), «Լրագրողի արձանը» Երևանում (2014թ.), Երևանի Նանսենի այգում գտնվող Նանսենի թանգարան-համալիրը (2014թ.) և այլն: Ստեղծել է նաև կոմպոզիցիաներ, ինքնադիմանկարներ, դիմանկարներ (Կարեն Դեմիրճյան, Շառլ Ազնավուր, Մարտիրոս Սարյան, Տիգրան Պետրոսյան, Վիլյամ Սարոյան, Ռաֆայել Վահանյան, Երվանդ Զախարյան, Վլադիմիր Պուտին): 2008թ. դարձել է ԵՐՃՇՊՀ լավագույն դասախոս: Արժանացել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալի, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար