
Զաքարիա Շեհրիմանյան
Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Կղեմենս Խոդիկևիչ
Պատմաբան

Սոնգոտ Քրիշտոֆ
Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան
Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա
Դաշնակահար

Անուշավան Վարդանյան
Դրամատուրգ

Մարիետա Շահինյան
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան
Հնագետ, պատմաբան

Կոնստանտին Օհանջանյան
Ճարտարապետ

Մարգարիտ Սողոմոնյան
Ճարտարապետ

Ռաֆայել Համբարյան
Արձակագիր

Լուսիա Աբրահամյան
Դերասանուհի

Մհեր Խաչատրյան
Հաղորդավար, դերասան
ԽՆԿՈ ԱՊԵՐ

19 հոկտեմբեր, 1870 - 8 հոկտեմբեր, 1935
Աթաբեկ Խնկոյան
Ծնվել է ՀՀ Ղարաբոյա գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Խնկոյան գյուղ): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, սովորել է գյուղի տիրացուի մոտ, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում: 1890-1910թթ եղել է ուսուցիչ: 1911թ. տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում: Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին: Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: 1890թ. լույս է տեսել նրա առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր» վերնագրով: Հայաստանում սովետական կարգերի հաստատվելուց հետո, եկել է Հայաստան, ծավալել գրական-մշակութային գործունեություն: Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»): Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ: Հեղինակել է շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գիրք: Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910թ.), «Գող մաքին» (1911թ.), «Առակներ» (1917թ.), «Բանաստեղծություններ» (1937թ.), «Մրգաստան» (1939թ.), «Գայլն ու գառը» (1941թ.), «Ծաղիկներ» (1943թ.), «Մկների ժողովը» (1964թ.), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967թ.) ժողովածուները: Գրողի փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» 1911թ.), «Քնած արքայադուստրը» (1912թ.), «Առաջին դասը» (1927թ.), «Ռոբինզոն Կրուզոն» (1932թ.): Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը» բանաստեղծությունները: Ինքնուրույն գրվածքներից բացի ունի նաև փոխադրություններ` մեծամասամբ ռուս առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում «Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղվեսն ու խաղողը» և այլ երկեր: Նրա երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ: 1932թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկական գրողի, և Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչումներին: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը, Գյումրիի դպրոցներից մեկը: