Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՖԱՅԱՆ

Ասեղնագործ

17 փետրվար, 1822 - 4 հուլիս, 1889

Ծնվել է Կոստանդնուպոլսի մոտակա Գարթալ գյուղում: 12 տարեկան հասակում զրկվել է հորից, փորձել է մտնել կուսանոց: 1837թ. ծանր հիվանդացել է ժանտախտով: Ապաքինվելուց հետո տեղափոխվել է Կ.Պոլիս հորեղբոր նշանավոր գյուղատնտես, Թուրքիայի փոստ-հեռագրական, ապա և հասարակական շինությունների նախարար Աղաթոն Գրիգորի մոտ: 1840թ., վաղօրոք ունենալով մոր համաձայնությունը, դարձել է մայրապետ, հագել սև թիկնոց, սև գլխաշորով և քողով ծածկել գլուխն ու դեմքը, հրաժարվել աշխարհիկ կյանքից և նվիրվել հայ աղքատ մանուկների դաստիարակությանը։ 1850թ. Կ.Պոլիսի մոտակա Խաս գյուղում բացել է արհեստանոց, ուր հայ երեխաներին ձեռագործ է սովորեցրել։ Ճանաչված է եղել որպես ձեռագործի անզուգական վարպետ: Նրա տաղանդի և շնորհքի լուրը տարածվել է աշխարհի շատ երկրներում: Հրավերներ է ստացել եգիպտական արքունիքից, ապա Իտալիայից (Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա, Միլան), մեկ տարի անց նաև Երուսաղեմից և Աթենքից: Հունաստանի թագուհին նրան հրավիրել է պալատ, ծանոթացել նրա աշխատանքներին: Պալատական բարձրաստիճան կանայք մեծ գնումներ են կատարել նրա ձեռագործ աշխատանքներից: 1865թ. խոլերայի համաճարակից հետո նա կարողացել է հավաքել ծնողազուրկ հայ երեխաների և իր տան սենյակները տրամադրել նրանց խնամելու, կրթելու, դաստիարակելու համար: 1866թ. հիմնել է Գալֆայան վարժարանը, որտեղ կրթվել, դաստիարակվել և արհեստներ են սովորել հայ որբ աղջիկներ։ Որպես ժանեկագործ և ասեղնագործ վարպետ, մասնակցել է 1868թ. Բելգիայի Անտվերպեն քաղաքի ցուցահանդեսին, արժանացել առաջին մրցանակին, դիպլոմի ու պատվոգրի։ 1871թ. հանգանակած գումարներով գնել է շենք: Մահացել է Կոստանդնուպոլսում, թաղվել է հայկական եկեղեցու բակում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար