ԳՐԻԳՈՐԻՍ ԳԱԼԵՄՔՅԱՐՅԱՆ

Բանասեր, լեզվաբան, մատենագետ

15 մարտ, 1862 - 20 մայիս, 1917

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1875թ. մեկնել է Վիեննա՝ Մխիթարյանների մոտ ուսումը շարունակելու։ 1880թ. դարձել է նույն միաբանության անդամ։ 1885թ-ից, որպես ուսուցիչ, աշխատել է միաբանության տարբեր դպրոցներում։ Նշանակալից դեր ունի լեզվի պատմության բնագավառում։ «Ոսկեդարյան և ոչ-ոսկեդարյան հայերենի խնդիրը» (1903թ.),«Նորագույն աղբերք Եզնկա Կողբացվո» (1909թ.) գործերով ճշգրտել է դասական հայերենի տարածական սահմանները, քննել Եզնիկ Կողբացու աշխատությունն ու նրա աղբյուրները, վերականգնել «Եղծ աղանդոց»-ի գիտականորեն ճշգրտված բնագիրը։ Նրա մատենագիտական գործերից ուշագրավ է «Ցուցակ հայերեն ձեռագրաց արքունի մատենադարանին ի Մյունխեն» (1892թ.) ձեռնարկը, որը մինչև այսօր մնում է Մյունխենի արքայական գրադարանի հայերեն ձեռագրերի մասին միակ աղբյուրը։ Գրել է նաև «Պատմություն հայ լրագրության, ի սկզբանե մինչև մեր օրերը» (հ.1, 1893թ., ընդգրկում է 1794-1860թթ),«Կենսագրություն Մարգիս արքեպ. Սարաֆյան և ժամանակին հայ կաթողիկեայք» (1908թ.), «Կենսագրություններ երկու հայ պատրիարքներու և տասն եպիսկոպոսներու...» (1915թ.) աշխատությունները։ 1897թ. գերմաներենից թարգմանել և հրատարակել է Հենրիխ Գելցերի «Պատմություն հայոց համառոտ» աշխատությունը։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար