ՆԻԿԻՏԱ ԲԱԼԻԵՎ

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

16 հոկտեմբեր, 1876 - 3 սեպտեմբեր, 1936

Մկրտիչ Բալյան

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով, ՌԴ): Եղել է ռուսական նախահեղափոխական թատրոնի գործիչ, էստրադային արտիստ (կոնֆերանսիե)։ 1906-11թթ եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան։ 1908թ. հիմնադրել և ղեկավարել է «Չղջիկ» թատրոն-կաբարեն։ «Չղջիկ»-ը իր տեսակի մեջ բացառիկ երևույթ էր թատերական Ռուսիայում։ Բեմադրվում էին փոքր պիեսներ և օպերաներ, տրվում համերգներ, ցուցադրվում հանպատրաստից զավեշտներ։ Եղել է վառ երևակայությամբ օժտված, սրամիտ և նախաձեռնող արվեստագետ, որին բարձր է գնահատել Կ.Ստանիսլավսկին։ «Չղջիկ» թատրոնում ներգրավված են եղել նաև հայազգի Թ.Դեյկարխանովան, Թ.Օգանեսովան, Ե.Տումանովան։ Այստեղ 1911թ. իր ռեժիսորական դեբյուտն է ունեցել Եվգենի Վախթանգովը («Անագե զինվորիկներ»), աշխատել են Գևորգ Բուրջալյանը և Արշակ Բուրջալյանը, Նիկոլայ Տարասովը (Նիկողայոս Թորոսյան)։ Սերտ կապերի մեջ է եղել մոսկվաբնակ հայ մտավորականության հետ, հաճախ ելույթներ է ունեցել Լագարյան ճեմարանում, մասնակցել Նոր Նախիջևանի հայության գեղարվեստա-հասարակական կյանքին։ 1920թ. «Չղջիկ» թատրոնի մի խմբով մեկնել է արտասահման, ելույթներ ունեցել Փարիզում և Նյու Յորքում։ Փարիզում 1926թ. Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ բեմադրել է «Զուլեյկա» մնջախաղ ներկայացումը։ 1922թ. Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը ԱՄՆ հրավիրելու նախաձեռնողներից մեկը եղել է Բալիևը։ Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար