
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՆՎԱՐԴ ԱՓԻՆՅԱՆ

2 ապրիլ, 1882 - 2 հուլիս, 1958
Նվարդ Ամիրյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Հայտնի է եղել նաև Ոստիկ անունով: Եղել է հրատարակիչ, լրագրող Կարապետ Ափինյանի կինը: Կրթությունն ստացել է տեղի ռուսական իգական գիմնազիայում։ 1902թ. (1903-ի համար) հրատարակել է հայ կանանց «Ախուրյան» օրացույց-հանդեսը։ Հրապարակախոսական հոդվածներով ու թարգմանություններով հանդես է եկել «Գեղարվեստ», «Հուշարար», «Ախուրյան» և «Շիրակ» պարբերականներում։ Թարգմանել է մանկավարժական հոդվածներ, ու գեղարվեստական ստեղծագործություններ Ն.Կրուպսկայայից, Վիկտոր Հյուգոյից, Օսկար Ուայլդից, Անդերսենից և ուրիշներից։ Թարգմանել է նաև մանկական պիեսներ ու բեմադրել Լենինականի (այժմ՝ Գյումրի) դպրոցներում։ Մահացել է Երևանում: